912

ՀԱ տարածք

weather

1969

Հիմնադրման տարեթիվը

12.165

Բնակչության թիվը

Բարի Գալուստ

Հարգելի Այցելուներ

«Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեկնարկել է «Կանանց և երիտասարդների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամաբ և տևելու է 6 ամիս: Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են կարողությունների, հմտությունների զարգացման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Երիտասարդների և երիտասարդ կանանց համար գործելու են երիտասարդական ակումբներ: Ակումբների գործունեությունն ուղղված է լինելու նրանց ներուժի, կարողությունների և ակտիվ նախաձեռնողականության զարգացմանը, համայնքային կյանքում իրենց դերի կարևորման բարձացմանը, որոշումների կայացման գործընթացներում մասնակցայնության կարևորության և դերի բարձացմանը: Կանանց «Մեծամոր» համայնքային ակումբը տեղի կունենա յուրաքանչյուր հինգշաբթի առավոտյան 10:30-ին, իսկ երիտասարդների «Զանգ» ակումբը՝ նույն օրը 16:00-ին: Դասընթացների թեմատիկ ծածկույթը ընդգրկում է հետևյալ թեմաները՝

1. Թիմային աշխատանք.թիմային դերեր և առաջնորդոթյուն

2. Միջթիմային հարաբերությունների ձևավորում

3. Ինչ է համայնքային ակտիվությունը, ինչպես կազմել ակտիվ խմբեր և գտնել համախոհներ

4. Համայնքային համախմբում և զարգացում

5. Համայնքի կարիքների գնահատում, ռեսուրսների մոբիլիզացում

6. Հաղորդակցման հմտություններ, բանակցությունների արվեստ

7. Հասակակցի կրթություն և կամավորություն

8. Ինչպես կազմել և կառավարել ծրագիր

Հարցերի դեպքում և ակումբին անդամագրվելու ու մասնակցելու համար կարող եք զանգահարել 094 73 13 06 հեռախոսահամարով, կամ այցելել մեր կենտրոն։ Սիրով սպասում ենք բոլորին:

Մարդիկ Մեծամորի մասին

Մեծամորը փոքրիկ, սակայն մեծ հեռանկարներ ունեցող քաղաք է։ Իմ կարծիքով Հայաստանի լավագույն քաղաքներից մեկը։ Դա գալիս է քաղաքացիների աշխատասիրությունից, մաքրությունից և քաղաքի հանդեպ յուրահատուկ մոտեցումից։

Վան Սեդրակյան
Վան Սեդրակյան

Հետևեք Մեծամորի ֆեյսբուքյան էջին, տեղյակ լինելու մեր նորություններին